Mixxup Agency

Mixxup Agency

Բարև Ձեզ։ Ինչո՞վ կարող եմ օգնել։

15:39

messenger_opener
Mixxup Agency

Mixxup Agency

Բարև Ձեզ։ Ինչո՞վ կարող եմ օգնել։

15:39

messenger_opener
Mixxup Agency

15:39

Բարև Ձեզ։ Ինչո՞վ կարող եմ օգնել։

messenger_opener

Ներդրումային գույք

Վարդանանց փողոցում 

Մեր մասին

Միքսափի առաքելությունն է հաճախորդների համար ստեղծել արդիական լուծումներ` անշարժ գույքի ոլորտում շահավետ գործարքների իրականացման համար: Մենք ապահովում ենք անշարժ գույքի ձեռք բերման և իրացման որակյալ ծառայություններ, որոնց հիմքում ընկած են շուկայի անընդհատ ուսումնասիրություններ, հաճախորդների սպասարկման ժամանակակից մոտեցումներ և ներդրումների ետբերման հիմնավորված հաշվարկներ։

Մատուցվող ծառայությունները

Վերլուծությունների տրամադրում

 Գործարքների իրականացման ժամանակ մենք պարտավորվում ենք պատասխանել գույք ձեռք բերող կողմի հնարավոր բոլոր հարցադրումներին։ Գույք վաճառողների հետ համագործակցության պարագայում մենք բոլոր կողմերից դիտարկում ենք իրավիճակը և ներկայացնում ամփոփ գնահատական գույքի վաճառքի գնի և այն իրացնելու հնարավորությունների մասին։ Երկու իրավիճակում էլ գործընթացին առավելագույն ճշգրտություն հաղորդելու համար Միքսափը կողմերին տրամադրում է իրական ժամանակում կատարված գույքին առընչվող վերլուծություններ։

Հաճախորդների ներգրավում

Մենք կարծում ենք, որ գույքի վաճառքի արդյունավետ գործընթացի կազմակերպումը հիմնականում կախված է հաճախորդների հետ գրագետ աշխատանքից։ Այս փուլում Միքսափն իր վրա է վերցնում հաճախորդների ներգրավման տարբեր խողովակների կառավարումը։ Այս գործընթացում օգտագործվում են ինչպես գոյություն ունեցող հայտարությունների հարթակները, այնպես էլ ունիկալ և ոչ մի տեղ չհանդիպող մարքեթինգային և վաճառքային մտահղացումներ։  

Գործընթացների կազմակերպում

Անշարժ գույքի ոլորտում առաջացող հարաբերությունների վերջնակետը գործարքի կնքումն է։ Գույքը ձեռք բերող կամ այն իրացնող կողմերը ունենում են իրավաբանական, ֆինանսական և փաստաթղթաշրջանառության ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն։ Այստեղ Միքսափը կազմակերպում է ամբողջ գործընթացը՝ օգնելով երկու կողմին էլ արագ լուծումներ ստանալ տարատեսակ խնդիրների հանդիպելիս։    

Ի՞նչ ներդրումային գույք ենք առաջարկում

Ձեզ ենք ներկայացնում Վարդանանց 30/1 հասցեում գտնվող նորակառույց շինությունը, որի ընդհանուր մակերսը կազմում է 756 քմ։ Շինությունը գնելիս այն կարելի է դիտարկել ինչպես հյուրանոցային ծառայությունների մատուցման, այնպես էլ անշարժ գույքի հետ կապ ունեցող այլ բիզնես գաղափարների իրականացման համար։

Ի՞նչ առանձնահատկություններ ունի ներդրումային գույքը

1

Եկամտաբերություն

Այն ապահովում է ամենամսյա եկամուտներ

2

Արժեվորում

Տարիների ընթացքում այն բարձրացնում է իր արժեքը

3

Հուսալիություն

Այն համարվում է ներդրման ամենահուսալի տարբերկաներից մեկը

4

Կայունություն

Այն կայուն է Ֆորսմաժորային իրավիճակների նկատմամբ

Ինչու՞ գնել հենց այս գույքը

Գտնվելու վայր

Շինությունը ունի գրավիչ տեղադիրք, քանի որ գտնվում է երևանի կենտրոնում։ Այն նպաստավոր է ինչպես ոտքով տեղաշարժվելու , այնպես էլ տրանսպորտային միջոցներով այնտեղ հասնելու համար։

Վերանորոգում

Այստեղ Իրականացված են վերանորոգման հետ կապված անհրաժեշտ բոլոր աշխատանքները

Շրջապատող միջավայր

Շինության մոտակայքում առկա են մարդկային միջավայրի համար անհրաժեշտ մի շարք հաստատություններ՝ բանկեր, խանութներ, դեղատներ և այլն։

Նպատակահարմարություն

Այս գույքի համար ունենք մշակած օգտագործման 3 տարբերակ, որից մեկը ունի իր ֆինանսական հիմնավորումը․․․․

Շինության օգտագործման կոնցեպտ 

(Հյուրանոց)

Համառոտ կանխատեսումներ 

16

Սենյակների քանակ

25,577

Տարեկան միջինացված արժեք /1 սենյակի համար/

73,58%

Միջին տարեկան զբաղվածություն

112,978,960

Համախառն եկամուտ

54,85% 

Շահույթաբերության տոկոս

Շինության օգտագործման այլ կոնցեպտներ

    Քովորքինգ

Քովորինգը համարվում է գույքի վարձակալության գրավիչ տարբերակներից մեկը ։ Այս բիզնեսի հիմնական բաղադրիչը այցելուների համար նպաստավոր աշխատանքային միջավայրի ստեղծումն է։ Ձեզ առաջարկվող շինության պարագայում, այս ամենը հնարավոր է ստանալ ներքին բաժանումների որոշակի ձևափոխությունից հետո։ Երկրորդ կամ երրորդ հարկերում առկա բաժանումների վերացումից հետո կարելի է ապահովել այն բաց և աշխատանքային միջավայրը, որը կգրավի այցելուններին։ Շինության մնացած հատվածները կարող են օգտագործվել որպես հանդիպումների սենյակներ կամ գրասենայային տարածքներ։  Շինության ներսում առավելագույն գրավիչ միջավայր ապահովելու համար նկուղային հարկում առկա տարածքներն էլ կարելի է օգտագործել որպես ընդհնաւոր օգտագործման խոհանոց և որոշ խաղերի համար նախատեսված սենյակներ։

Գրասենյակային տարածք

Շինությունը կարելի է դիտարկել որպես վարձակալությամբ հանձնվող գրասենյակային տարածքների համալիր։ Այն ունի գրասենյակային տարածքների ստանդարտներին համապատասխանող տեղադիրք։ Շինության ներսում առկա բաժանումների որոշակի ձևափոխություններից հետո սենյակների մեծամասնությունը կարելի է հարմարեցնել 4-5 հոգանոց խմբերի աշխատանքին։ Շինության ընդարձակ մակերսը թույլ է տալիս կազմակերպել հանրային սննդի մատուցման ծառայություններ։ Առաջին հարկում գտնվող ընդունարանի համար նախատեսված հատվածն էլ այս դեպքում կարող է ծառայել որպես անվտանգության ապահովման գոտի։

Արժեքը՝ $ 2.500.000

Հետաքրքրե՞ց

Հարցերի դեպքում կապվեք մեզ հետ, մեր մասնագետները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։

Երկ - Շնթ | 10։00-19։00

☎ +374 99 500 118 ✒ agency@mixxup.am

Մեր սոց ցանցերը